Home

  • Թեստ 6

    1. Կարդա՛ և լրացրու՛ պակասող տառերը:

    Հայտնի է թութակների ավելի քան 300 տեսակ, որոնք ապրում են երամներով Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի անտառներում: Թութակները լինում են տարբեր-տարբեր չափերի՝ 18 սմ-ից մինչև 1 մ: Նրանք այլ թռչուններից տարբերվում են հատկապես իրենց գունավոր փետուրներով, որոնք գունավորված են վառ կանաչ, կապույտ, կարմիր, դեղին և  հազվադեպ` սև կամ մոխրագույն:

    Թութակները, սովորաբար, ունենում են 8 ձագուկից ոչ ավելի: Նոր ծնված ձագուկ-թութակը շա՜տ փոքրիկ, մերկ, անօգնական և կույր է լինում: Բայց օրեցօր մեծանում է և մեկ ամսից արդեն դուրս է գալիս բնից լրիվ կազմավորված և իր սեփական անունով: Այո՛, այո՛, թութակները ևս ծնվելուց անմիջապես հետո կնքվում են անունով: Տնային թութակների անունը, իհարկե, որոշում են մարդիկ, իսկ վայրի թութակներն իրենց անունները ստանում են շատ հետաքրքիր մի տարբերակով. թութակի ծնվելուց հետո մայրը մի ձայն է արձակում, ծլվլում է ու հենց այդ ծլվլոցն էլ դառնում է ձագուկի անունը:

    Իսկ ինչպիսի՞ կառուցվածք ունեն նրանք. կարճ պարանոց, մեծ գլուխ, երկու ոտք, լայն թևեր, կեռ կտուց և մարդու սրտից կրկնակի արագ աշխատող ու անչա՜փ բարի սիրտ: Իմիջայլոց, թութակների ոտքերի երկու մատներն ուղղված են առաջ, երկուսը՝ հետ, և միասին դառնում են իսկակական բռնիչներ: Բռնում են ճյուղերից, վանդակներից ու օգնում տիրոջը տեղաշարժվել: Իսկ թութակների մեծ մասի թևերը լավ են զարգացած, և նրանք արագ են թռչում: 

    Թութակները բացի բնության մեջ ու երամներով ապրելուց, արդեն շա՜տ երկար ժամանակ է, ինչ վերածվել են տնային թռչունների: Նրանք դարձել են մարդկանց ընկերներն ու տան գեղեցկությունը: Եվ անկախ իրենց տեսակից, բոլոր թութակները սնվում են պտուղներով, սերմերով, բողբոջներով, երբեմն էլ՝ միջատներով: Նրանք կտուցով ջարդում են բույսերի պտուղների, սերմերի կեղևն ու սնվում միջուկով: Խոշոր թութակները կարող են ջարդել նույնիսկ ամենաամուր ընկույզը:

    Այս զարմանահրաշ թռչունները, ինչպես և բոլոր կենդանիները, խոսում են իրար հետ: Իհարկե, ոչ մարդկանց նման: Նրանք միմյանց հետ հաղորդակցվում են սուր, ականջ ծակող ճղճղոցով կամ մեղմ ճռվողյունով: Իսկ տնային թութակները երբեմն խոսում են նաև մարդկանց հետ հենց մարդկանց լեզվով։

    Ավստրիալիայում գործում է հատուկ դպրոց, որտեղ թութակներին սովորեցնում են խոսել: 

    Գինեսի ռեկորդների գրքում էլ իր տեղն է զբաղեցրել Ժակո անունով մի թութակ, որը սովորել է ամբողջ 400 բառ: Նա կարողացել է խոսել նախադասություններով և պատկերացնու՞մ ես նույնիսկ մի քանի լեզուներով: 

    Առաջադրանքներ տեքստի վերաբերյալ

    2. Որտե՞ղ են ապրում թութակները:        Աֆրիկայում, Ամերիկայում և Ավստրալիայում

    3. Մյուս թռչուններից հատկապես ինչո՞վ են տարբերվում թութակները: Գույներով

    4. Ի՞նչ չափսեր են ունենում թութակները: 18 սմ 1 մ

    5. Ինչպիսի՞ կառուցվածք ունեն թութակները: կարճ պարանոց, մեծ գլուխ, երկու ոտք, լայն թևեր կեռ կտուց

    6. Ինչպիսի՞ն են լինում նոր ծնված ձագուկները: փոքր կույր ու առանց փետուր անօգնական

    7. Ինչո՞վ են սնվում թութակները: պտուղներով, սերմերով, բողբոջներով, միջատներով

    8. Վայրի թութակների անունները ո՞վ է որոշում: իրենց մայրը

    9. Դո՛ւրս գրիր այն հատվածը, որը քեզ ամենից շատ զարմացրեց: ?

    10. Տեքստից դու՛րս գրիր 5-ական գոյական, ածական, բայ, թվական: Թվականները գրի՛ր տառերով:

    գոյական —կենդանի, սերմ, պտուղ, միջատ, բողբոջ

    ածական —կույր անօգնական մերկ հայտնի գունավոր

    բայ-խոսել, գալ, դառնալ, որոշել, չափել

    թվական-Երեք հարյուր, մեկ տասնութ, ութ, չորս հարյուր

    11. Տեքստից դո՛ւրս գրի՛ր հոգնակի թվով գործածված հինգ գոյական:

    ձայն, ձագ, Աֆրիկա, Ամերիկա, անուն, ժամանակ, ականջ,

    12. Տեքստից դո՛ւրս գրի՛ր հատուկ անունները: Ժակո, Աֆրիկա, Ամերիկա Ավստրալիա

    13. Գրի՛ր նշված բառերի հոմանիշները:

    Հետաքրքիր-ուշագրավ

    Պարանոց-վիզ

    Տնային-առտոնին

    Ընկեր-բարեկամ

    Սնվում-կերակրվել

    Ջարդում-փշրում

    Խոշոր-մեծ

    Խոսում-զրուցում

    14. Գրի՛ր սևով առանձնացված բառերի հականիշները:
    գունավոր-անգույն
    փոքրիկ-մեծ
    կարճ-երկար
    մեծ-փոքր
    լայն-նեղ
    առաջ-հետ
    արագ դանդաղ

  • Թեստ 5

    1. Կարդա՛ տեքստը, լրացրու բաց թողնված տառերը:

    Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

    1․ Դու՛րս գրիր առյուծին բնութագրող բառեր: հպարտ, նաև կեցվածքի համար

    2․ Ինչի՞ համար է առյուծը համարվում գազանների արքա: Որ հարձակվում է բացահայտ, հարձակվելուց մռնչում է ու եթե կուշտ է չի վնասում ուրիշ կենդանու։

    3․ Գրիր հոմանիշները՝

    • Արքա-Թագավոր
    • Խոշոր-մեծ
    • Տիտղոս-կոչում
    • Վեհ-բարձր
    • Կասկածել-տարակուսել
    • Մեծահոգի-բարի
    • Կուշտ — հագեցած
    • Սոված — սովահար

    4․ Գրիր հականիշները՝

    • Ծանր-թեթև
    • Խոշոր-փոքր
    • Մեծահոգի –փոքրոգի
    • Կուշտ —սոված

    5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը: ընձառյուծին

    6․ Տեքստից դուրս գրիր 3-ական գոյական, ածական, բայ, թվական։

    Գոյական —քաշ, առյուծ, վագր

    Ածական-ամենաուժեղ, ամենաճարպիկ, հպարտ

    Բայ-զիջել, կասկածել, վիճել

    Թվական —յոթ հարյուր, ութ հարյուր, երեք հարյուր

    7․ Տեքստում գրված թվականները գրիր տառերով։ յոթ հարյուր, ութ հարյուր, երեք հարյուր, երկու հարյուր

    8․ Նշի՛ր նախադասության գլխավոր անդամները։

    Հզոր առյուծը վանդակից ախորժակով նայում է փոքրիկ եղնիկին։
    Ենթակա-առյուծը
    ստորոգյալ-նայում

  • Ախուրյան գետ

    Ախուրյանը Հայաստանի գետերից է, որը սկիզբ է առնում Ղուկասյանի սարահաթի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության 3-րդն է։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Ախուրյանն ունի 186 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է Գյումրին, իսկ աջ ափին`   Հայաստանի վաղեմի մայրաքաղաք Անին (ամբողջովին ավերված)։

  • Пробуем свои силы

    1.Повторение
    Пробуем свои силы
    Дополнительная работа
    2.Прочитайте рассказ и выполните задания

    Сказка о ручейке
    Жил на свете ручеек. Ручеек был небольшой,но веселый. Он радостно журчал на перекатах. У ручейка было много друзей, большинство из них животные. Он любил бегать наперегонки с зайчатами, поил своей свежей, прохладной водой синичек, скворцов. Еще он любил горы. Не раз он помогал им переносить снеговую воду, стекавшую весной по их склонам .Кроме огромного запаса жизнерадостности ,у ручейка было еще одно хорошее качество: он хорошо относился к людям, хотя мать-земля не раз предупреждала, что они коварны.В одно прекрасное утро, когда ручеек плескался со своими подружками рыбками, поблескивавшими чешуей на утреннем солнце, он глянул вверх и увидел, что на ветке дерева, которое росло рядом, сидит сойка. Она собрала вокруг себя стаю птиц и о чем-то увлеченно рассказывала.
    — Что случилось? — спросил ручеек, остановившись.Сойка спустилась вниз и, сев на камень, начала стрекотать о том, что внизу, под горой, деревня осталась без воды — высох источник,обеспечивающий людей водой. Призадумался ручеек, притихли его бурные воды. Мы знаем, о чем думал ручеек: не мог он допустить, чтобы где-то рядом люди испытывали жажду. И ручеек решился. Простясь со своими друзьями,он поспешил вниз, к людям, напоить их чистой водой.В этот день в деревне был праздник — люди радовались воде. Ручеек был горд, хотя изредка в глубине души закрадывалось сомнение. Он вспоминал слова матушки-земли: «Помни, сынок -ручеек, люди коварны и склонны к предательству».Прошло несколько самых скучных дней в жизни ручейка. Сначала его развлекали деревенские собаки, дравшиеся в облаках пыли, дети, игравшие на его берегах. Вскоре все это ему наскучило. Ручеек много наблюдал за людьми. Его все больше удивляла их нелюбовь к природе, особенно к земле, их невежество. Он не понимал,как можно захламлять место, где ты живешь, кучами мусора, отходами. Скоро ручеек стал задыхаться и превратился в грязную канаву, в которую со всех сторон стекала неприятная жидкость. Ручеек из прозрачного превратился в белесый, мутный поток. И он заплакал, отчего вода стала соленой… Теперь он понял, почему ручьи исчезают из таких мест.Ночью наш ручеек вынужден был уйти из деревни. По пути, чтобы очиститься, он делал как можно больше поворотов, всячески изгибаясь.Впереди его ждала беззаботная жизнь и верные друзья.Хотя сказка ложь, да в ней намек — человечеству урок.
    Почему веселый ручеек ушел от людей? Если бы все реки обиделись на людей и убежали, что стало бы с нами? Смогли бы люди жить без воды?


    Задание 1.

    Допиши предложение
    У ручейка было много друзей среди…
    из них почти все были животные
    На ветке дерева он увидел… мусор
    Ручейка больше всего удивляла нелюбовь людей к …
    да помойму он даже злился
    Ночью наш ручеек вынужден был…. собрать муср
    Задание 2
    а. Какими словами описывается ручеек до встречи с людьми
    Небольшой, грязный, веселый, грустный, прохладный, горячий,


    б. Как описан он после встречи.
    веселый, прозрачный, мутный, чистый ,соленой, пресный

  • Մարմիներ, նյութեր և մասնիկներ։

    Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

    Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները գարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

    Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

    Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

    Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

    Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

    Առաջադրանք՝

    1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ: Ապակի, կավ, փայտ, երկաթ։
    2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:

      նյութ— փայտ, ոսկի, պղինձ
      մարմին—աթոռ, սեղան, մատանի, գրիչ, պատուհան, պայուսակ, բաժակ։
    3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

    ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

    պինդ-երկաթ, ալյումին, ոսկի, արծաթ, փայտ ապակի։
    հեղուկ-ջուր, նավթ
    գազային-թթվածին, գոլորշի

  • Մաթեմատիկա

  • “Мальчик и Земля”

    Каждый раз, когда мы едем на экскурсию, не перестаем  любоваться  природой нашей страны и края.  Но задаем  ли себе вопрос,- не нужна ли помощь нашей планете, есть ли у нашей планеты  задачи? В последнее время мы только и слышим с экранов телевизоров, что в нашей стране и на планете в целом сложилась плохая экологическая обстановка. Это значит, что загрязнена природа, а именно: воздух, почва, вода. От этого страдают растения, животные, люди.

    Задание                                                                                                                                            

    Посмотрите мультфильм “Мальчик и Земля”

    Ответьте на вопросы: (работа в блогах)

    • О чем жалуется планета Земля? O загрязненях
    • Как можно помочь планете Земля? выбрасывать мусор в мусорнм баке
    • Какие вы знаете правила поведения в природе? не мусорить, не курить, всё
    • Выручите выразительно читать ПРАВИЛА ПРИРОДЫ»

    Если в лес пришли гулять, свежим воздухом дышать,

    Бегай, прыгай и играй, только, чур, не забывай,

    Что в лесу нельзя шуметь, даже очень громко петь.

    Испугаются зверюшки, убегут с лесной опушки.

    Ветки дуба не ломай, никогда не забывай

    Мусор с травки убирать, зря цветов не надо рвать!

    Из рогатки не стрелять: ты пришел не убивать!

    Бабочки пускай летают, ну кому они мешают?

    Здесь не нужно всех ловить, топать, хлопать палкой бить.

  • Ելք ստուգատես

    Մի ուխանկյուն նկարի և գրի նրա մակերեսն ու ծավալը:

    Արա հեռացատկ և գրի քանի սանտիմետր կամ քանի մետր է քո հեռացատկը։
    Իմ հեռացատկը 1 մ է։

    Պատասխանի այս հարցերին։

    օրվա քանի՞ ժամն է արթուն, 12
    օրվա քանի՞ ժամն է խաղում բակում, նայած կարա 6 կարա 7 կարա 6․5
    օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով, օր կա 1 ժամ օր կա 5 ժամ օր կա չեմ աշխատում
    օրվա  քանի՞ ժամն է կարդում, օր կա 20 ր օր կա 30 ր։
    օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում, երկուշաբթի մեկ դասաժամ երեքշաբթի 1 ժամ հինգշաբթի 1 ժամ ուրբաթ մեկ դասաժամ շաբաթ 1 ժամ։
    օրա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը, ամենաշատը 1 ժամ
    հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։

  • Թեստ 4

    1 Ուշադիր կարդա՛, լրացրո՛ւ բաց թողնված տառերը և նախադասությանը համապատասխանեցրու գործողություն ցույց տվող բառերը:

    Առաջներում, երբ դեռ ժամացույց գոյություն չուներ, մարդիկ չէին կարողանում որոշել օրվա ժամը:

              Շատ ժամանակ անց, ինչ-որ մեկը մի հրաշալի բան հորինեց: Երբ արևը (փայլեց), նրա հար․․աֆ տարածության կենտրոնում մի փայտե ձող էր խրում և նշում, թե փայտի ստվերն ուր է ընկնում: Ստվերի դիրքը գետնի վրա փոխվում էր ճիշտ այնպես, ինչպես մեզ լավ ծանոթ ձեռքի ժամացույցի վրա սլաքն է տեղաշարժվում: Դրա օրինակով մարդիկ (ստեղծել են) արևի ժամացույցը: Նրանք մի կլոր սկավառակի վրա թվեր էին նշում, իսկ կենտրոնում տեղադրում էին երկար ձող: Ձողի ստվերն ընկնում էր նշված թվի վրա՝ ցույց տալով ժամը:

              Սակայն արևի ժամացույցը մի մեծ թերութություն ուներ. այն անօգտագործելի էր ամպոտ օրերին և գիշերային ժամերին:

              Տարիներ անց մարդիկ սկսեցին ժամը որոշել մոմի միջոցով: Մոմի վրա իրարից հավասար հեռավորության վրա գծեր էին անում և պատրույգը վառում: Մոմը այրվելով հաջորդ գծին էր հասնում որոշակի ժամանակում: Մոմի ժամացույցները նաև առաջին զարթուցիչներն էին: Կոշիկը ամրացվում էր մեխին, իսկ մեխը խրվում էր մոմի այն մասում, որ ժամին մարդը ցանկանում էր արթնանալ: Բնականաբար, երբ մոմը հալվելով հասնի մեխին, կոշիկը ցած կընկնի, և մարդն այդ ձայնից (կարթնանա):

    Ավելի ուշ հորինվեց ջրի ժամացույցը: Մի անոթի մեջ, որի տակ շատ փոքրիկ անցք էր բացված, ջուր էր լցվում: Երբ անոթը դատարկվում էր, հայտնի էր դառնում, թե ինչքան ժամանակ է անցել: Ապա ջուրը փոխարինեցին ավազով: Ավազը, ի տարբերություն ջրի, ոչ սառչում է, ոչ էլ գոլորշիանում: Շատ նեղ անցքով իրար միացած երկու գնդաձև անոթներից մեկի մեջ ավազ էր լցվում: Հաշվարկն արվում էր այնպես, որ մեկ ժամվա ընթացքում ավազը մի անոթից մյուսը (լցվի):

    Ավազի ժամացույցը կարելի է տեսնել նաև մեր օրերում:

    Հայտնի չէ, թե ով և երբ է հայտնագործել առաջին մեխանիկական ժամացույցը, բայց այսօր արդեն բոլորը ժամացույց ունեն և առանց դժվարության միշտ կարողանում են ժամը որոշել:

    2 Ո՞րն է տեքստում հանդիպող թերություն բառի հականիշը: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը:

    ü  նորություն

    ü  առավելություն

    ü  հաջողություն

    ü  բարդություն

    3 Տեքստում հանդիպող ո՞ր բառն է նշանակում խորունկ աման:

    ü  անոթ

    ü  ս

    ü  կավառակ

    ü  ձող

    ü  պատրույգ

    4 Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ գրված նրա տեսակը՝ ըստ կազմության: Ընդգծի՛ր կարմիրով:

    ü  ժամացույց- հոդակապով բառ

    ü  գիշերային-վերջածանցավոր բառ

    ü  գնդաձև- բարդ բառ

    ü  ամպոտ- նախածանցավոր բառ

    5 Ինչո՞ւ էր ավազի ժամացույցը ավելի հարմար, քան ջրինը: Կանաչով ներկի՛ր ճիշտ պատասխանը:

    ü  Ավազը ավելի ճիշտ է ցույցտ տալիս ժամը:

    ü  Ջուրը ավելի քիչ ժամեր կարող է ցույց տալ, քան ավազը:

    ü  Ջուրը կարող է սառչել կամ գոլորժիանալ, իսկ ավազը՝ ոչ:

    ü  Ավազի ժամացույցը նաև զարթուցիչ է:

    6 Ավելացրո՛ւ պակասող կետադրական նշանը։

    Հաշվարկն արվում էր այնպես, որ մեկ ժամվա ընթացքում ավազը մի անոթից մյուսը լցվի։

  • Местоимение

    В местоимениях я, ты, мы, вы изменяется основа: я — меня; ты — тебя; он — его;
    она — её.
    1 лицо 2 лицо 3 лицо
    кто? я ты он, оно, она
    кого? меня тебя его, её

    кому? мне тебе ему, ей
    кого? меня тебя его, её
    кем? мной тобой им, ей (ею)
    о ком? обо мне о тебе о нём, о ней


    1. Внимательно прочитайте текст и выделите местоимения
    Олень
    Часто бывают случаи, когда олень идёт к людям, ищет у них защиты. Однажды на берегу реки Белой наблюдатели заметили в реке, на самой середине, оленя, стоящего неподвижно.
    Не успели удивиться такому поведению зверя, как увидели на берегу реки пять волков. Хищники находились выше оленя по течению и пытались вплавь добраться до него. Но едва они доплывали до середины реки, как быстрое течение сносило их вниз.
    Волки отчаянно молотили по воде лапами, но достать оленя не могли. Несколько раз они пытались
    добраться до оленя, — но безрезультатно. Неизвестно, как бы всё кончилось, если бы не вмешались люди. А олень стоял в воде, не обращая внимания на выстрелы. Когда волки разбежались, он спокойно выбрался на берег, прошёл мимо людей и с достоинством удалился.

    2. Выполните задание:

    Напиши слова в три столбика: 1) (он, мой); (она, моя); 3)
    (оно, моё).

    Образец: отец — мой отец (он).
    Отец он, сова моя, улица моя, гнездо моё, яйцо оно, солома ?, доктор мой, суп мой, пальто моё, воробей он, яблоко оно, ракета оно, петух он, озеро моё,
    солнце оно, крыша моя, герой мой, город мой, масло моя, столица моя, облако моя, трамвай мой, олень он, волк он.

    Напиши текст, изменяя предложения. Например (солнце — оно, белка — она).
    Пригрело оно, растопило снег. Вылезла она из гнезда, где пряталась зимой от холода. Выбрались из своих убежищ бобр, барсук и колючий ёжик. Каждый их них рассказывал о том, как он провёл долгую зиму.
    Образец: Пригрело оно. Оно растопило снег.