Ճամբարի ժամանակ

Այսօր 26․01․2024-ին մենք սկզբում խաղացինք մեր բերած խաղերը, հետո Երկրորդ դասարանցիներին սովորեցրինք շախ-մատ։ Շախմատից հետո պարեցինք ընկեր Լաերտի ինձ այդքան էլ դուր չեկավ պարելը, պարից հետո նկարեցինք, ինձ շատ դուր եկավ, հետո մարզական ժամ էր, որը ինձ դուր չեկավ, հիմա գրում ենք այս օրվա մասին։

Երրորդ շաբաթը ձմեռային ճամբարի

Սկզբում մենք Արեգի հորինած հեքիաթը կարդացինք բարբառով և սովորական, բարբառը շատ լավն էր։ Իսկ հետո ընկեր Լաերտի հետ մի քիչ խոսեցինք պարից, մի քիչ էլ պարեցինք, շատ լավ պար էր։ Պարից հետո խաղացինք իմ ընկերոջ պատրաստած քվեսթ խաղը, ճիշտն ասած՝ ինձ դուր չեկավ, որովետև երկու թիմ կար, եթե մեկը հաղթեր, մուսը պարտվեր, մեկ է՝ երկու թիմն էլ անցնում են առաջ։ Մի քիչ անց մենք գնացինք գրադարան, այնտեղ մեզ գիրք առաջարկեցին։

Ճամփորդություն դեպի կենտրոնական բանկ

Ես այսօր գնացի իմ ճոկատի հետ կենտրոնական բանկ։ Մենք իմացանք, որ կոպեկի դիմերեսը մեր զինանշանն է, իսկ թվերով մասը դարձերեսն է։ Այնտեղ մենք իմացանք, որ առաջ իրերով փոխանակվում էին, իսկ հիմա ունենք փող։ Մենք իմացանք միք անի տարբերակ իմանալու թե կեղծ է թե ոչ թղթադրամը մենք նայեցինք ֆիլմ որի մեջ տեսանք թե ոնց են ստեղծում թղթադրամ․․․ առաջ թղթադրամը սարքում էին 100% բամբակից, իսկ հիմա 50% բամբակից, 50% սինթետիկա։ Ինձ շատ դուր եկավ։ Մոռացա ասել, որ վերջում մեզ տվեցի էկո գրիչ, նոթատետր, էջանիշ և շատ քաղցր կոնֆետ։

Չորրորդ օրվա պատում

Սկզբում մենք խաղացինք հոլախաղեր, հոլախաղերը շատ հետաքրքիր էին։ Հետո գնացինք ֆիզկուլտուրա արեցինք, այն շատ ուրախ անցավ։ Իսկ հետո նախաճաշեցինք։ Նախաճաշից հետո գիրք կարդացինք, ես կարդացի Տիգրան Պետրոսյանի խաղերից մեկը, շատ հետաքրքիր գիրք էր։ Իսկ հիմա մենք սեղանի խաղեր ենք խաղում և գրում օրապատում։

Երկրորդ օրվա ամփոփում

Այսօր մենք սկզբում արեցինք ընդհանուր պարապմունք, հետո գնացինք գինու գործարան։ Գինու գործարանում մենք տեսանք տակառներ, տեսանք թե ինչպես են պատրաստում գինի և խաղացինք խաղ, ինձ շատ դուր եկավ իմ այս պահը, հետո տասը րոպեանոց նախաճաշ արեցինք, հետո հեքիաթ կարդացինք՝ Առաջին նամակը։ Ինձ դուր եկավ Առաջին նամակը

Առաջին օր

Մենք սկզբում օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, ընդհանուր պարապմունքը իմ կարծիքով երգել պարելու համար չէ, երգելն ու պարելն երկրորդական է, առաջանայինը այն է, որ դու տեսնես քո ծանոթներին, հետո մենք դասասենյակում ծանոթանալու համար մմդենսի խաղ խաղացինք ինձ շատ դուր եկավ հետո գնացինք ֆիզկուլտուրայի, իսկ ամենաշատը ինձ դուր եկավ ֆիզկուլտուրան, որովետև մենք արեցինք այն, ինչ ուզում ենք, իսկ հետո ընդմիջում արեցինք, ընդմիջումից հետո գնացինք 2-րդ դասարանցիներին սովորեցնելու էլեկտրոնային հասցեյով նամակ ուղարկել նրանք մի քիչ դժվարանում էին գրելուց, բայց ինձ դուր եկավ իմ օրը։