Իմ ռադիոն

Բարև, իմ անունը Գրիշա է: Ես երրորդ դասարանում ստեղծել եմ իմ ռադիոն, իսկ առաջին և երկրորդ դասարանում ես և իմ դասարանը ունեինք մի բլոգ, դա էլ դասարանական էր, իսկ հիմա ես և իմ դասարանը ամեն ամիս պարտադիր պետք է ռադիո անենք։

Դասարանական երգչախումբ

Հունվար ամսին մենք որոշեցինք երգչախումբ ստեղծել։ Մենք երգում ենք Կոմիտասի երգերից։ Մենք արել ենք լիքը փորձեր։ Մենք նստում ենք կիսակլոր։ Երգելուց պետք է ժպտալ, մեջքը ուղիղ պահել և իրար լսել։ Պետք է նայել խմբավարին և հզոր երգել։ Մենք նաև երգելու ենք «Ես իմ անուշ Հայաստան» երգը։ Ինձ դուր է գալիս մեր երգչախումբը։

Երգչախումբ

«Ուրախ մաթեմատիկա»

Բարև ձեզ, այսօր ես կպատմեմ մաթեմատիկայի մասին։ Ես կարող եմ անել մաթեմատիկայից գումարում, հանում, բաժանում, բազմապատկում և փակագիծ։ Գիտեմ թվերը մինչև ինը հարյուր ինը հարյուր իննսունինը հազար ինը հարյուր իննսունինը։ Իմ սիրելի թիվը ութն է։ Սիրում եմ լուծել խնդիրներ, կարող եմ լուծել մի քանի հարցանի խնդիրներ։ Սիրում եմ լուծել ֆլեշմոբերը։

Իմ գրադարանը

Ես իմ բլոգում ունեմ «Իմ գրադարանը» բաժինը։ Ես սիրում եմ կարդալ առակներ, որովետև նրանք շատ հասկանալի են, նաև սիրում եմ կարդալ հեքիաթներ, որովհետև նրանք հետաքրքիր են։ Իմ ամենասիրելի գրողը Հովհաննես Թումանյանն է և Դոնալդ Բիսեթը։ Նաև ես սիրում եմ գրել և արտագրել։ Իմ ամենասիրելի հեքիաթների մեջ է մտնում «Սուտլիկ որսկանը» և «Ղա-ղա-ղան»։ Մոռացա ասել, որ «Իմ գրադարանը» բաժինը բացել եմ երրորդ դասարանում։

Ես կադացել եմ

«Ղա-ղա-ղա»

«Պատում գրքի մասին»