Ճամփորդություն դեպի կենտրոնական բանկ

Ես այսօր գնացի իմ ճոկատի հետ կենտրոնական բանկ։ Մենք իմացանք, որ կոպեկի դիմերեսը մեր զինանշանն է, իսկ թվերով մասը դարձերեսն է։ Այնտեղ մենք իմացանք, որ առաջ իրերով փոխանակվում էին, իսկ հիմա ունենք փող։ Մենք իմացանք միք անի տարբերակ իմանալու թե կեղծ է թե ոչ թղթադրամը մենք նայեցինք ֆիլմ որի մեջ տեսանք թե ոնց են ստեղծում թղթադրամ․․․ առաջ թղթադրամը սարքում էին 100% բամբակից, իսկ հիմա 50% բամբակից, 50% սինթետիկա։ Ինձ շատ դուր եկավ։ Մոռացա ասել, որ վերջում մեզ տվեցի էկո գրիչ, նոթատետր, էջանիշ և շատ քաղցր կոնֆետ։

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Բարև ձեզ ես իմ դասարանի հետ ուրբաթ օրը գնացել էի Մատենադարան։ Ես մատենադարանում տեսա լիքը ձեռագրեր նաև ես տեսա ամենամեծ գիրքը և ամենափոքր գիրքը դուք գիտեիք, որ ամենափոքր գիրքը եթե փակես այն կմտնի լուցկու տուփի մեջ։ Գրքերը կազմը եղել է կամ կաշվից կամ արծատից գրքերի նաև գրքերի մեջ ներկել են ոսկի։ Շատ գույներ ստացել են բնական ձևերով։ Հետո մենք գնացինք Պապլավոկ պոնչիկ ուտելու։ Ես շատ տպավորված եմ իմ օրը շատ լավ անցավ։

Ճամփորդություն դեպի Բուսաբանական թանգարան

Այսօր եղանք Բնության թանգարանում։ Մենք առաջինը մտանք ձկների սրահ։ Ձկները մեծ ակվարիումի մեջ էին։ Ձկները տարբեր չափերի էին և գեղեցիկ։ Սրահը լի էր ձկներով։ Այդ սրահից հետո եղանք մյուս սրահներում։ Էքսկուրսավարը պատմում էր կենդանիների մասին։ Ամենատպավորիչը մայր արջն էր և քոթոթը։ Մենք իմացանք կարմիր գրքերի մասին, նրանցից մեկը վերանալու եզրին կանգնած կենդանիներն էին, իսկ մյուսը վերանալու եզրին գտնվող բույսերը։ Ամեն ինչ լավ էր։

«Ճամփորդություն դեպի ներկայացում»

Բարև ձեզ, ես այսօր ես իմ դասարանի հետ գնացել եմ Հենրիկ Մալյանի անվան թատրոն, որ դիտենք «Հրաշագործ ճամպրուկը» այնտեղ հետաքրքիրն այն էր, թե ինչպես կարող էին մարդիկ երկար պարել։ Դերասանները ինն էին։ Ինձ այդտեղը շատ դուր եկավ։ Սակայն ամենահետաքրքիրը այն էր, որ իրենց դասարանի ամենածույլը ելքը գտավ։

«Ճամփորդություն»

Ես այսօր գնացելեյի իմ դասարանի հետ Պլանետարիում։ Այնտեղ մենք իմացանք աստղերի մասին, Էգզոմոլորակների մասին, արևային համակարգի մասին։ Միայն վատն այն էր, որ բոլորը վախենումեին, ու գոռգռում այնքան ուժեղ, որ բան չեր լսվում։

Ճամփորդություն

Ես իմ դասարանի հետ գնացել էի Ուշի։ Առաջինը մենք գնացինք եկեղեցի, մտանք եկեղեցի։ Հետո գնացինք նախաճաշի գեղեցիկ դաշտում։ Նախաճաշելուց հետո գնացինք քանդված եկեղեցի, այնտեղ շատ հետաքրքիր էր։ Այնտեղի աշխատողը ասաց, որ երբ այս եկեղեցին վերանորոգեն, մենք գանք նայենք ինչպես են վերանորոգել։ Նրանից հետո մենք գնացինք դպրոց։